Dr. Gerayer Koutcharian über die Errichtung der Genozid-Gedenkstätte in Berlin

Dr. Gerayer Koutcharian informiert in hetq.am (armenisch) über die Einzelheiten der Errichtung der Genozid-Gedenkstätte für die Opfer des Genozides im Osmanischen Reich. „Hier wird nicht nur eine Gedenkstätte für die Opfer des Völkermordes an den Armeniern entstehen, sondern auch eine Gedenkstätte für die Opfer des Völkermordes an den Aramäer/Assyren und Griechen sein.“
https://hetq.am/hy/article/25967
Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթող կկառուցվի
Բեռլինաբնակ դոկտոր Ժիրայր Քոչարյանի տեղեկացմամբ, օրեր առաջ Գերմանիայի Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը պատասխան է ստացել Բեռլինի հուշակոթողների հատուկ հանձնախմբից: Վեջինիս դիմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կառուցելու համար տարածք ստանալու պահանջով և դրական պատասխան են ստացել:
Տարածքը, որտեղ շուտով կկառուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, գտնվում է Բեռլինի Շարլոթենբուրգ թաղամասում` Գերմանիայի կայսերական ընտանիքի գերազմանոցին կից, որի ճիշտ դեմ-դիմաց էլ թաղված է Յոհաննես Լեփսիուսի տղան: Այս գործի գլուխ գալուն նպաստել է նաև գերմանուհի իրավապաշտպան, «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» ղեկավար Թեսա Հոֆմանը:
«Տարածքը պանթեոնի պես մի տեղ է, գերեզմանատան մեջտեղում, խոշոր տարածք է, – բացատրում է Ժ. Քոչարյանը,- բավականին հաջող գործ է արվել, երկու-երեք տարի է այս ուղղությամբ աշխատում էինք: Թեսան էլ մեծ գործ է արել, իր ներդրումը շատ մեծ է: Մեզ համար նպաստավոր տեղ է, որովհետև Լեփսիուսի տղան է այնտեղ թաղված»:
Գերմանիայի կառավարությունը պատրաստ է հուշակոթողի կառուցման համար տրամադրել 32 .000 եվրո, հայկական կողմն էլ իր հերթին պետք է նույքան գումար հավաքագրի, և սկսվեն նախագծման աշխատանքները:
Այդ տարածքում պետք է կառուցվի ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող, այլ մի խոշոր հուշահամալիր` արամեալեզու քիրստոնյաներ` հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանությունների զոհերի հիշատակին, ովքեր սպանվել են թուրքերի ձեռքով: Ինչպես Ժ.Քոչարյանն է հավաստիացնում, ամեն ազգ ունի իր բաժին կառույցի տեղը: Եվ որպեսզի հայկականը թևը լինի «Հայկական», նա պատրաստվում է հուշակոթողի նախագիծը պատրաստել տալ Հայաստանում` հայ ճարտարապետի ձեռքով:
«Սրանով մենք ուզում ենք փաստել է, որ Թուրքիան կրկնակի ոճրագործ է, նա սպանել է եզդիներ, քրիստոնյա արաբներ, դերսիմցիներ, այսինքն` թե‘ ցեղյալ մասրդասպան է, թե‘ ոճրագործ»,- նշում է Ժ. Քոչարյանը: